Խորհրդային ամբողջատիրություն․ հայ բռնադատվածներ

Ներածություն

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո  բոլշևիկյան  կառավարությունը մտադիր էր խորհրդայնացնել Կովկասի պետությունները, ներառյալ` Հայաստանը։

Նաև այդ պատճառով բոլշևիկները հանեցին թուրքական սահմանից ռուսական մեծաթիվ  բանակը, Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու և Հայաստանը թուլացնելու նպատակով, և այդպիսով Թուրքիայի սահմանին մնացել էր,

ոչ թե 500000-անոց ռուսական բանակ, այլ 20000-անոց Հայկական բանակ գեներալ Նազարաբեկյանի հրամանատարությամբ, որին հետագայում միացավ Անդրանիկ Օզանյանի 12000-անոց բանակը։Բոլշևիկյան կառավարությունը  արեց այդ ամենը համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանագրի 4-րդ հոդվածի, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանը պետք է հանի իր զորքերը, Արևմտյան Հայաստանի տարածքներից։Այդպիսով չորորդ հոդվածը ցույց էր տալիս նրանց մտադրությունը։Նաև  1921 թվականի մարտի  16-ին կնքվեց ևս մեկ պայմանագիր Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև, որտեղ նրանք չեղյալ հայտարարեցին բոլոր համաձայնությունները Կովկասի վերաբերյալ և որոշեցին նոր սահմաններ, սակայն այդ պայմանագիրը ամբողջովին անօրինական էր, առաջինը` Մուստաֆա Քեմալը չէր կարող ներկայացնել Թուրքիան, քանի որ այն միջազգային իրավունքի տեսակետից դեռ գտնվում էր սուլթանի իշխանության տակ։Երկրորդը, խորհրդային կառավարությունները իրենց օրենքներով իրավունք չունեին որոշել այն երկրների սահմանները, որոնք ճանաչել են։Խորհրդային Ռուսաստանը սկսում է տրամադրել զենք և մեծ գումար թուրքական նոր կառավարությանը։

Սակայն երկրում վատ դրությունից հետո Հայաստանը կարողացավ ոտքի կանգնել և դառնալ Անտանտի դաշնակիցը,նաև ԱՄՆ-ն պետք է ստանար մանդատ 20 տարով Հայաստանի վրա,տրամադրելով Հայաստանին  Արևմտյան Հայաստանի մի մասը։

Այդ սկսեց անհանգստացնել Ռուսասատանին։ Խորհրդային կառավարությունները որոշում են գործել իրենց ուժերով։

Բոլշևիկները սկսում են կազմակերպել ցույցեր Երևանում և Գյումրիում, կառավարական զորքերը սկսեցին կազմակերպել ձերբակալումներ, Հայկական բոլշեվիկների մի մասը փախչում են Ադրբեջան,մյուս մասը թաքնվում է Հայաստանում։ Հայկական բանակը չդիմադրեց Կարմիր բանակին և 1921 թվականի դեկտեմբերի երկուսին կառավարությունը անցնում է բոլշևիկներին։

1921 թվականին սպաների և գեներալների բռնադատումներով խորհրդային կառավարությունը փորձում էր նվազեցնել հնարավոր ապստամբների թիվը, քանի որ 11- րդ կարմիր բանակը  ուղարկվել էր խորհրդայնացնելու մենշևիկյան Վրաստանը։Քանի որ, եթե անխուսափելի ապստամբությունը ավելի հաջող լիներ, ապա կարմիր բանակը կամ մեծ կորուստներ կկրեր կամ կպարտվեր Հայաստանում և մոտ տարածաշրջաններում։Խորհրդային կառավարությունը խուսափում էր դրանից, քանի որ բոլշևիկյան Ռուսաստանը պատերազմում էր Սպիտակ շարժման, Լեհաստանի, Ֆինլյանդիայի հետ, ոչ այդքան վաղուց էր ոչ շահավետ պայմաններով հաշտություն կնքել կենտրոնական պետությունների հետ և կորցրել մեծ թվով տարածքներ  և հայտնվեց ճգնաժամի մեջ։Եվ որպեսզի Հայաստանը չպատճառի մեծ վնաս բոլշեվիկները պետք է կամ զգալիորեն թուլացնեին Հայստանը, կամ ֆիզիկապես ոչնչացնեին։

Նույնիսկ Հայաստանի խորհրդայնացումից  հետո Խորհրդային Միության իշխանությունները, միևնույն է բռնադատում էին հայերին, նաև պատերազմների  ժամանակ  հայերին մոբիլիզացնում էին մեծ քանակով և ուղարկում ճակատամարտների  առավել վտանգավոր  շրջաններ։Այդ ամենը, նաև բռնադատումները և աքսորները Հայաստանից և ուրիշ հայաշատ բնակավայրերից  եղել էին հայերին միավորվելու հնարավորությունից զրկելու նպատակով։Սակայն ոչ միայն Հայաստանն է արժանացել նման ճակատագրի Խորհրդայնացումից հետո։

Խորհրդային ամբողջատիրություն․ հայ բռնադատվածներ (փաստեր)

Բռնադատումներ

1921

3000 ից ավելի սպաներ և գեներալներ  սպանվեցին և հալածվեցին Երևանում։

Ադրբեջանում և Վրաստանում ձերբակալվեցին և ուղարկվեցին բանտ  219 հայ։

50-ից ավելի բանտարկյալների սպանեցին։

1921-1930

1400-հայ զինվորներ(նաև գեներալներ) և ազգային գործիչներ ձերբակալվեցին

1930-ին հազարավոր գյուղացիներ ընտանիքներով աքսորվեցին։

1930-1940

Բռնադատվեցին մոտ 25000 հայ։

Ձերբակալվեցին  605 դաշնակներ։

1937-ին 854 ուսուցիչ ազատվեց աշխատանքից։

Ձերբակալվեցին 164 հոգևորական, մեծ մասը գնդակահարվեց։

1937-ին- ձերբակալվեց մոտ  25000 մարդ, որոնց 50%-ը գնդակահարվեց։

Բռնադատվեցին 14900 մարդ որոնցից 4639-ը գնդակահարվեցին։

Ձերբակալվեց 225 զիվորական ,որոնցից 54 սպա։

Բռնադատվեցին կոմունիստական կուսակցուցյան  բոլոր նախկին առաջին քարտուղարները։

Ձերբակալվեցին տասնյակ հայտնի  գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ և զինվորականներ։

1938-525 մարդ բռնադատվեցին։

1940-1950

ՀԽՍՀ-ից 13 հզ. հայ բռնադատվեց և աքսորվեց: Հազարավոր հայեր աքսորվեցին նաև Վրաստանից, Ադրբեջանից և այլ հանրապետություններից:

1943-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեցին  հայազգի գեներալ Վ․ Տամրուչինը և Մարշալ Ս․ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։

1944-ին Ղրիմից աքսորվեցին 20000 հայ։

1945-աքսորվեց 5500 հայ արևմտյան ուկրանինայից։

1948-1949-աքսորվեց  մոտ 40000 հայ։

1949-ին ավելի քան 14000 հազար հայ  (5300 ընտանիք)  աքսորվեց Ալթայ ։

Անդրկովկասի Հանրապետություններից աքսորվեց 3620 ընտանիք 1949թ.-ին:

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒՑՅՈՒՆ

Այս տվյալներից ելնելով  կարող ենք եզրակացուցյան գալ, որ Խորհրդային իշխանությունները մտադիր էին ֆիզիկապես ոչնչացնել Հայերին, կամ զգալի թույլացնել նրանց, որպեսզի նրանք չկարողանայն ազդել քաղաքականության վրա։Ուսումնասիրությունները շարունակվում են։

աղբյուրներ

http://hayenq.webnode.ru/

http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/50._%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D4%B8_1917_%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%BB_%D5%93%D4%B5%D5%8F%D5%90%D5%8E%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D6%87_%D5%80%D5%88%D4%BF%D5%8F%D4%B5%D5%84%D4%B2%D4%B5%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D4%B5%D5%82%D4%B1%D5%93%D5%88%D4%BD%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D4%BA%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%87%D5%90%D5%8B%D4%B1%D5%86%D5%88%D5%92%D5%84

http://armenpress.am/arm/news/789279/hayastani-azgayin-arkhivum-gaxtni-pastatxter-chkan.html

http://istmat.info/

http://www.epress.am/2011/09/24/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB-%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%B4.html

http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1341

http://armyansky.narod.ru/index/0-95

http://septemberi21.blogspot.com/2007/12/blog-post_06.html

http://www.golosarmenii.am/article/?id=9224/poslednij-predel

http://nashasreda.ru/fevralskoe-vosstanie-1921-goda-v-armenii/

https://vk.com/topic-56185621_28882803

https://vk.com/topic-56185621_28882803

http://noev-kovcheg.ru/mag/2014-12/4594.html

http://yerkramas.do.am/publ/3-1-0-5

http://russia-armenia.info/node/7478

http://www.noev-kovcheg.ru/mag/2010-01/1923.html

http://blognews.am/rus/news/60173/okolo-14-tiysyach-grazhdan-armenii-biyli-soslaniy-v-

http://www.kavkaz-uzel.ru/articles/126319/

http://enoqyan-laura.blogspot.com/

թվային տվյալների հակասություն

Դժվար է որոշել  Հայաստանի խորհրդայնացումից հետո բռնադատվածների հստակ թիվը։

Տարբեր աղբյուրներում, հրապարակվում են  տարբեր թվեր, ընդ որում, այդ թվային տվյալների տարբերությունը շատ մեծ է։1920-1953-ին Խորհրդային Միության տարածքում բռնադատվածների  ընդհանուր թիվը տատանվում է 3,7մլն-ից մինչև տասնյակ միլիոններ։ 32 տարվա ընթացքում բռնադատվածների գերակշիռ մասը դատապարտվել են քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածով որը պատասխանատվություն էր նախատեսում հակահեղափոխական գործունեության համար։

Հակահեղափոխական էր համարվում այն  գործունեությունը, որն  իշխանությունների կարծիքով ուղղված էր խորհրդային իշխանության և նրա անվտանգության թուլացմանը կամ տապալմանը։

Սակայն  58-րդ հոդվածը, պարունակում էր իր մեջ նաև պատիժ սաբոտաժի,սպեկուլյացիայի,երկրից փախուստի,գողության և այլ հանցագործությունների համար, որոնց զգալի մասը չի կարող համարվել քաղաքական հանցագործություն։58-րդ հոդվածով էին բռնաճնշում նաև նրանց, որոնց հանցանքը դատական կարգով չի ապացուցվել։Հետագայում հակաեղափոխական գործունեություն հասկացությունը շատ չափազանցվել է․օրինակ եթե պարզվում էր, որ ինչ որ մեկը վատ է արտահայտվում կառավարության մասին,կամ ցորենի հասկ էր տարել արդեն հնձած դաշտից, կամ եթե մեղադրվողը ծնվել էր արտասահմանում կամ ազնվականի ընտանիքում  ապա նրան կարող էին աքսորել Սիբիր։

Բռնաճնշում կարելի է համարել, նաև խորհրդային իշխանությունների կողմից ստեղծած արհեստական սովերը, որոշ շրջաններից մեծ թվով մոբիլիզացիան և այլն։

աղբյուրներ

http://hayenq.webnode.ru/

http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/50._%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D4%B8_1917_%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%BB_%D5%93%D4%B5%D5%8F%D5%90%D5%8E%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D6%87_%D5%80%D5%88%D4%BF%D5%8F%D4%B5%D5%84%D4%B2%D4%B5%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D4%B5%D5%82%D4%B1%D5%93%D5%88%D4%BD%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D4%BA%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%87%D5%90%D5%8B%D4%B1%D5%86%D5%88%D5%92%D5%84

http://armenpress.am/arm/news/789279/hayastani-azgayin-arkhivum-gaxtni-pastatxter-chkan.html

http://istmat.info/search/node/%D0%B4%D0%B0%D1%88%D0%BD%D0%B0%D0%BA?page=4

http://www.epress.am/2011/09/24/%D5%80%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB-%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B6%D5%B4.html

http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1341

http://armyansky.narod.ru/index/0-95

http://septemberi21.blogspot.com/2007/12/blog-post_06.html

http://www.golosarmenii.am/article/?id=9224/poslednij-predel

http://nashasreda.ru/fevralskoe-vosstanie-1921-goda-v-armenii/

https://vk.com/topic-56185621_28882803

http://noev-kovcheg.ru/mag/2014-12/4594.html

http://yerkramas.do.am/publ/3-1-0-5

http://russia-armenia.info/node/7478

http://www.noev-kovcheg.ru/mag/2010-01/1923.html

http://blognews.am/rus/news/60173/okolo-14-tiysyach-grazhdan-armenii-biyli-soslaniy-v-mesta-chrezviychaiyno-udalenniye.html

http://www.kavkaz-uzel.ru/articles/126319/

http://enoqyan-laura.blogspot.com/

Advertisements